Մենք

Մարիամ Բաղդասարյան

Մարիամ Բաղդասարյան

 
Լրագրող էի, ով կինոն ավելի շատ էր սիրում։ Հեղինակային ֆիլմ նկարահանեցի, Գերմանիայում վավերագրական ֆիլմի նկարահանումների մասնակցեցի ու ավելի սիրեցի կադրը: Փորձում էի սովորական ամեն բան անսովոր նկարել։ Լուսանկարում էի ու ձայնի կարիք զգացի։ Սկսեցի երաժշտություն սովորել, մի քանի տարի անց հասկացա, որ երաժշտությունը սովորելու բան չէ, իմանալու բան է։ Հիմա լրագրող եմ: Այստեղ կինո էլ կա, ֆոտո էլ, երաժշտություն էլ։

Անի Պողոսյան

Անի Պողոսյան

Կարծում եմ՝ կյանքը շատ երկար է մեկ մասնագիտության համար, դրա համար ունեմ երկուսը՝ գերմանիստիկան ու լրագրությունը: Հաղորդավար դառնալու երազանքն ինձ շատ ավելի լավ տեղ տարավ՝ լրագրություն, որն ինձ սովորեցրեց մարդուն պատմություն դարձնել։ Իմ նյութերի գլխավոր հերոսը դու ես, մարդը՝ հաղթող ու պարտված, պայքարող ու հանձնված, բայց միշտ գեղեցիկ ու առեղծվածային:

Անահիտ Սվարյան

Անահիտ Սվարյան

Մի օր ես իսկական շենքեր կնախագծեմ։ Իսկ մինչ այդ օրը գա՝ արդեն չորս տարուց ավելի գծում, նախագծում ու կառուցում եմ մեծ ու փոքր, ճոխ ու հասարակ շենքեր, որոնց լրագրողները «նյութ» կամ «ռեպորտաժ» են ասում: Սկզբում վստահ էի, որ ընթերցողն ու տեքստերս պետք է հանդիպեն առանց իմ միջնորդության։ Հետո եկա Ռադիոտուն: Հիմա վստահ եմ՝ կառուցմանը հավասար (գուցե մի քիչ ավելի) կարևոր է գեղեցիկ մատուցումը՝ ինչպես սիրելի դեսերտի, այդպես էլ լրագրողական բովանդակության դեպքում:

Անուշիկ Գևորգյան

Անուշիկ Գևորգյան

Ժուռնալիստիկան գործիք էր․ ընտրեցի, որ մի օր Էմինեմի հետ զրուցելու հնարավորություն ունենամ։ Պարզվեց՝ Էմինեմը «գործիք էր»․ պիտի լիներ, որ բացահայտեի ժուռնալիստիկան ու սիրեի՝ անկախ մարդկանցից։ Ճանաչել կյանքը, մարդուն ու նրա պատմությունը՝ սա իմ աշխատանքն է, հասնել մարդկային բանականության խորքերը՝ արհեստական բանականության օգնությամբ՝ հոբբին։

Գևորգ Մալաքյան

Գևորգ Մալաքյան

Մարզական լրագրող, մեկնաբան, հաղորդավար, մի քիչ էլ խոհարար եմ։ 23 տարեկան եմ, կյանքիս գրեթե կեսը՝ 10 տարին, նվիրել եմ ֆուտբոլին։ Ծանր վնասվածքի պատճառով թողել եմ ֆուտբոլը, բայց ոչ սպորտը։ Հավերժ սերս սպորտի նկատմամբ նոր սեր ստեղծեց իմ ու մարզական լրագրության մեջ։

Արուսյակ Կապուկչյան

Արուսյակ Կապուկչյան

Հանրային ռադիոյի փորձարարական ծրագրերի խմբագրություն-լաբորատորիայի համակարգող, խմբագիր

Back to top button