Նոթեր նյութի մասին

19.07.2023 Անի Պողոսյան

Արջին մամա ասող մի տղա է եղել՝ Մաուգլին, ում մեծացրել են Մայր արջն ու Հայր Ռաքշան:

Իսկ ի՞նչ կլինի, եթե վաղը «Մաուգլիին» ոչ թե անտառը, այլ Սիրին, Ալիսան կամ Chat GPT-ն մեծացնեն:

Տեքստում այդ մասին պատմել եմ, տեքստը գրելիս ունեցած անձնական-սուբյեկտիվ մտքերիս մասին՝ ոչ։ Հիմա լավ առիթ է։

Ուզում եմ ասել, որ երբ զրուցակիցներիցս մեկին հարցրի՝ չի վախենո՞ւմ արհեստական բանականությամբ փոխարինվելուց, պատասխանեց, որ փոփոխությունները դժվար թե արագ տեղի ունենան անհանգստանալու կարիք չկա։ Եվ ես հիշեցի, որ ամռանը մի շաբաթով Վիեննայում էի․ գնալիս մարդիկ էին սպասարկում, վերադառնալիս՝ մեքենաները:

Վստահ չեմ, որ փոփոխությունները դանդաղ են լինում:

Իմ հյուրերն  ինձ համոզեցին, որ եթե նույնիսկ վաղը Սիրին մեր երեխաներին դաստիարակի, սարսափելի չէ։ Բայց ես սարսափեցի փոխարինվելու մտքից։

Ամենափոքր զրուցակիցս ամենամեծ դրական ազդեցությունն ունեցավ վրաս։ Ասաց՝ դեռ մի վախեցեք, կարող է սիրին անգլերեն գիտի, բայց մամային փոխրինել չի կարող:

Ամբողջ ընթացքում փորձում էի գտնել մի հարցի պատասխանել՝ Սիրիին ու երեխայիս իրար հետ մենակ կթողնե՞մ:

Որոշեցի, որ առնվազն կծանոթացնեմ, փախչելու տեղ չկա։ Միայն թե ծնող լինելս է բարդանալու է․ պիտի Սիրիից հետաքրքիր լինեմ, որ հեռախոսը կողքին ինձ ընտրի:

Նյութը, որի մասին է նոթը- Թվային դայակ․ Ձեր ընտանիքի նոր անդամը

09.08.2024 Անահիտ Սվարյան

Երբեք անծանոթների բացատրած ճանապահով տեղ չեմ հասել։ Երևի տեղ չեն հասել նաև նրանք, ում ես եմ ճանապարհ ցույց տվել։ Ընդհանրապես ինչ-որ մեկին ինչ-որ տեղ ցույց տալը անշնորհակալ գործ է, եթե այդ տարածքում նորեկ ես։
Ես Երևանում առաջին անգամ 5 տարի առաջ եմ եղել։

Փորձը բոլոր լուրջ զբաղմունքների նախահայրն է, փողոցներում մոլորվելը՝ լուրջ փորձառություն․ կորած կատուները նոր ճամփաներ են գտնում։ Կորած կատվի հոգեբանությամբ եմ ստեղծել Երևանի ամենանոր քարտեզը, ամեն նոր անունն ու տեղը գտնելիս մտածել եմ՝ մյուս կորած կատուները հիմա ուրիշ՝ հետաքրքի տեղեր են բացահայտում։

Լավագույն հմտությունը, որ սովորեցրեց նյութը․ զբոսնեք անծանոթ կամ գոնե գրեթե անծանոթ մարդկանց հետ։

Լավագույն հերքումը նյութը շնորհիվ․ երբեք վստահ մի ասեք, թե գիտեք քաղաքը։

Նյութը, որի մասին է նոթը- Երևանի ամենանոր քարտեզը․ գծելով հիշողությունը․ «Տրուբի հայաթ»-ից, «Փուչիկ»-ով՝ դեպի «Կազիրոկ»

Back to top button