Դասախոսը, նրա ուսուցիչը և 7 ծովերը նրանց միջև. իրական պատմություն` 3785 կմ տևողությամբ

Արման Ղարագուլյանը փիլիսոփայություն է դասավանդում ԵՊՀ-ում։ Ուսանողներն իր կարիքն ունեն, որովհետև շատ բան գիտի։ Այդ թվում այն, որ մարդը միշտ իրենից ավելին իմացողի կարիքն է զգում։ Հենց այս գիտակցումը փիլիսոփային ստիպեց կտրել-անցնել 3875 կմ՝ իմաստունին հանդիպելու համար։
Ղարագուլյանն ասում է՝ մեծ խնդիր ունենք, որը 20-30 տարի հետո առողջապահական համակարգի համար փորձանք է դառնալու. մենք մեզ չենք ճանաչում։ Գիտենք ամեն ինչ արտաքին աշխարհի մասին, իսկ դեպի ներս նայելու ոչ մղում ունենք, ոչ կարողություն։ Հոգեբանական խնդիրների և հոգեկան հիվանդությունների լավ հիմք է։
Առաջարկում ենք լսել երկար փոդքասթ երկար ճամփորդության ու կարճ ձևակերպվող երեք ճշմարտությունների մասին.
- որոնողը կգտնի,
- «ով եմ ես» հարցը առաջնային է,
- ուզում ես զարգանալ՝ պատրաստ եղիր գլուխդ կախելու։
Ամբողջական պատմությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով— Յութուբյան ու ինստագրամյան իմաստնություն․ մեր ժամանակի սպիտակմորուսավորները



