Մեր արտադրանքըՍա քեզ դուր կգա

Գուշակի՛ր CV-ի տիրոջը. հանրահայտ մարդկանց դիտարկում ենք HR-ի աչքով

«Խոսիր, որ տեսնեմ քեզ»
Սոկրատես

«Ցույց տուր CV-դ, որ տեսնեմ քեզ»
HR մասնագետ

Եթե Հայաստանի նախկին վարչապետերից մեկն այսօր աշխատանք փնտրեր, նրան ադմինիստրատիվ աշխատանք կառաջարկեին։ Պետք չէ շտապել HR մասնագետներին մեղադրել ոչ պրոֆեսիոնալիզմի մեջ․ նրանք դատում են CV-ով։

CV-ն նրանց ասում է՝ մարդը երբ է ծնվել, ինչպես է կրթվել, որտեղ է աշխատել, և նրանք որոշում են՝ աշխատանքային ինչ հարաբերություններ ունենալ այդ մարդու հետ։

Մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետներ Արևիկ Համբարձումյանին և Ալեքս Միրզոյանին առաջարկել ենք կայացնել այդ որոշումը՝ ձեռքի տակ ունենալով Ձեզ, հավանաբար, լավ ծանոթ մարդկանց ինքնակենսագրականները։

CV-հանելուկի կանոնները պարզ են․ գուշակեք մարդուն՝ կարդալով ինքնակենսագրականը։ Դրանում ոչինչ հորինված չէ, բայց թաքցրել ենք մարդուն նույնականացնող ակհայտ փաստերը, ավելացրել որոշ հմտություններ, որոնք, վստահաբար, բնորոշ են նրան։

Մասնագետներին առաջարկել ենք բացի CV-ի տողերի ետևում թաքնված մարդկանց գուշակելուց, նրանց՝ ըստ փորձի ու հմտությունների, աշխատանք առաջարկել։

***

Մի օր Արարատում ապրող ֆիզկուլտուրայի ուսուցիչը լուրերը լսելիս հասկացավ՝ հայրենիքին բանակ ավելի շատ է պետք, քան դպրոցին՝ կարգապահություն: 8 տարի անց աշակերտներն արդեն նորակոչիկ էին, ուսուցիչը՝ բանակի առաջին ՊՆ նախարար։

Այս մարդն ուսուցչից ՊՆ նախարար դառնալու ճանապարհին հասցրել է Արարատի ցեմենտի գործարանում Երիտասարդ կոմունիստների լիգայի ղեկավարի պաշտոնը զբաղեցնել, գրիչ բռնել՝ նախքան զենք բռնելը։

CV-ի վերևի աջ անկյունում տիրոջ բնավորության գծերն են՝ համառությունն ու ինքնավստահությունը, որոնք նրան ցեմենտի գործարանի ղեկից պետության պաշտպանության ղեկին հասցրին:

***

Փաստորեն թատերական աշխարհի ու հոգեբանական ներաշխարհի նկատմամբ ունեցած հետաքրքրությունը կարելի է հեշտությամբ տեղավորել մի A4 ձևաչափի CV-ի մեջ:

Երևանում Թատերական ինստիտուտից Գիտությունների ազգային ակադեմիա ոտքով ճանապարհը 23 րոպե է, այս մարդու CV-ում՝ 1 տող և 16 տարի:

***

Երբեմն երկրի համար կարևորագույն պաշտոն զբաղեցնելու համար քո CV-ի մեջ կարող է գրված լինել ընդամենը երեք տող՝ համալսարանի շրջանավարտ, քաղաքական ակտիվիստ, ձգտումով դիվանագետ:

Տպված նոսր տողերը, սակայն, գուցե թաքցնում են այս մարդ-CV-ի բնավորության խորությունն ու կենսագրության չասված փորձառությունը։
Իսկ գուցե ոչինչ էլ չեն թաքցնում:

+1
8
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Անի Պողոսյան

Կարծում եմ՝ կյանքը շատ երկար է մեկ մասնագիտության համար, դրա համար ունեմ երկուսը՝ գերմանիստիկան ու լրագրությունը: Հաղորդավար դառնալու երազանքն ինձ շատ ավելի լավ տեղ տարավ՝ լրագրություն, որն ինձ սովորեցրեց մարդուն պատմություն դարձնել։ Իմ նյութերի գլխավոր հերոսը դու ես, մարդը՝ հաղթող ու պարտված, պայքարող ու հանձնված, բայց միշտ գեղեցիկ ու առեղծվածային:

Նմանատիպ հոդվածներ

Մեկ մեկնաբանություն

  1. Շատ լավն էր։Գաղափարը,իրականացման ձևը `բրավո։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button