ՄարդիկՄեր արտադրանքըՍա քեզ դուր կգա

Խոցում №1. դիպուկահարի խոստովանությունը

Իշխան Գևորգյանն առաջին անգամ մարդ սպանեց 44-օրյա պատերազմի ժամանակ։ Թիրախը սիրիացի վարձկան էր, գործողության վայրը՝ Թաղավարդ: Պատերազմից հետո ընկերների հետ ստեղծեց «Ազատազէն» ռազմակրթական հասարակական կազմակերպությունը, ուր մարդկանց կրակել է սովորեցնում։

Դիպուկահարը խոստովանանք-զրույցում պատմել է՝ ո՞վ էր առաջին թիրախը, ի՞նչ է զգացել նրա առաջին (ու վերջին) «ախ»-ը լսելիս։

«Չէի ուզի մարդ սպանել։ Բայց երբ ստիպված ես, էլ ոչինչ կարևոր չէ»․ թշնամու մահից աչքն անգամ չէր թարթում, բայց հայկական ծառը ստիպված կտրելուց ծառի հետ խոսում, ներողություն էր խնդրում։

Պատերազմից վերադառնալուց հետո ստեղծված «Ազատազէն»-ը Իշխան Գևորգյանի հոգու պարտքն է։ Ասում է՝ ողջ մնալու դիմաց մի բան պետք է անել։ Ինքը որոշել է մարդկանց կրակել սովորեցնել։ Արդյուքնում 2 տարում ավելի քան 10 000 մարդ էլ չի կարող ասել՝ «10 տարի է՝ չեմ կրակել»։

Ամբողջական պատմությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով Մահը՝ որոշում, աշխատանք, պատահականություն. դիպուկահար, ռեանիմատոլոգ, դերասան

+1
26
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
2
+1
2

Անի Պողոսյան

Կարծում եմ՝ կյանքը շատ երկար է մեկ մասնագիտության համար, դրա համար ունեմ երկուսը՝ գերմանիստիկան ու լրագրությունը: Հաղորդավար դառնալու երազանքն ինձ շատ ավելի լավ տեղ տարավ՝ լրագրություն, որն ինձ սովորեցրեց մարդուն պատմություն դարձնել։ Իմ նյութերի գլխավոր հերոսը դու ես, մարդը՝ հաղթող ու պարտված, պայքարող ու հանձնված, բայց միշտ գեղեցիկ ու առեղծվածային:

Նմանատիպ հոդվածներ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button