ՄարդիկՄեր արտադրանքըՍա քեզ դուր կգա

Թարմ արյուն Արամ Ավետիսից․Ժամանակակից գրողին ճանաչելու փորձ

Արամ Ավետիսը 17 տարեկանում մտավ «Նիցշեի տուն»։ Սա նրա առաջին ստեղծագործությունն է։ Նիցշեի հյուրընկալությունից շոյված՝ թողեց կինոգետի իր մասնագիտությունը և որոշեց դառնալ գրող, ինչպես ինքն է ասում՝ մոգ։ Մոգություն է անում 17 տարի։ 

Արամ Ավետիսը երազում է այրել Ազգային գրադարանի բոլոր գրքերը, որպեսզի հնից ոչինչ չմնա․ գրական նոր լեզվի համար է կռիվ տալիս։ Հրաժարվել է «հին» գրականությունից ու գրել «Գրականությունից հրաժարվելու մանիֆեստ №0-ը», և որի համար ստացել է տարվա հայտնություն մրցանակը։ 

«Դու դուրս ես գալիս ոչ թե գրողի և այդ հին ձևի դեմ միայն, այլ նաև այդ ձևը սիրողի դեմ»։ 

Ավետիսը կռիվ է տալիս իր ճանապարհին հայտնված ամեն բանի դեմ, ինչը կստիպի նրան հետ նայել, երբեմն նույնիսկ՝ ինքն իր դեմ։ Իսկ ի՞նչ կա առջևում, մութ թունելից հետո կերևա։ Արամի գրականությունն էլ հենց այդ մութ թունելն է։

Ամբողջական պատմությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով «Պահանջվում են» մտավորականներ․ տան մեծերը․ ո՞ւմ մոտ գնալ մի խորհուրդ լսելու

+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Մարիամ Բաղդասարյան

Լրագրող էի, ով կինոն ավելի շատ էր սիրում։ Հեղինակային ֆիլմ նկարահանեցի, Գերմանիայում վավերագրական ֆիլմի նկարահանումների մասնակցեցի ու ավելի սիրեցի կադրը: Փորձում էի սովորական ամեն բան անսովոր նկարել։ Լուսանկարում էի ու ձայնի կարիք զգացի։ Սկսեցի երաժշտություն սովորել, մի քանի տարի անց հասկացա, որ երաժշտությունը սովորելու բան չէ, իմանալու բան է։ Հիմա լրագրող եմ: Այստեղ կինո էլ կա, ֆոտո էլ, երաժշտություն էլ:

Նմանատիպ հոդվածներ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button